BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Քեզ

Քեզ
11.02.2025 | 05:54

Ես ու դու...Դու և ես. մեր միջև

լռությունն անկասկած երկարեց

(թե՞ համր ճանաչման մի ձև էր),

չիմացա` մտոք քեզ ո՞վ նկարեց

տառապյալ իմ սրտում այս գարուն:

Եվ մեզնից, իրենից ձանձրացած`

անուրջս թանձրացել` ամրացե՛լ ,

այս ամռան անձրևով արևված`

ինքնաբուխ բռնել է կանաչել

(չանսալո՛վ մարմնիս տնքալուն):

Եվ այնպե՛ս ...թե հանկարծ խիզախեմ

( մոռանամ խեղճությունն առօրյա),

իղձերս ցանկանամ հեզ պատմել`

կգտնեմ քեզ հաստատ բազմաբույր

ծաղկունքով զարդարված բացատում:

2013 թ., Ալավերդի

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2531

Մեկնաբանություններ